Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Կեղծ դեղերը ավելի ու ավելի դժվար է տարբերել

Կեղծ դեղերը ավելի ու ավելի դժվար է տարբերել

Դեղորայքների արտադրողները, վերահսկիչ մարմինները և փորձագետները հաստատում են, որ դեղերի կեղծման տեխնոլոգիաները հասել են այնպիսի բարձունքների, որ հաճախ դրանք հնարավոր չէ տարբերել օրիգինալից: Կեղծ դեղորայքների քանակի մասին ռուսական շուկայում տարբեր տվյալներ են բերվում: Տնտեսագիտության  բարձրագույն  դպրոցի ստատիստիկայով 2010թ. Ռուսաստանում շուկայի դեղերի 5-7%-ը կեղծ էր: Առողջապահության միջազգային կազմակերպությունը ռուսական շուկայում կեղծ դեղերի դերը գնահատեց 12 %, իսկ Росздравнадзор-ը ընդամենը 0,02 %:

Սրա հետ մեկտեղ Ռուսաստանում դեղերի կեղծումը քչանում է, քանի որ 2005թվականին հայտաբերվել էր 165 սերիա կեղծիք, 2009-ին՝ 40, 2010-ին՝ 44: Շատ հաճախ կեղծ դեղերը նկատում են տարբեր փորձագիտական կազմակերպություններ, նրանք հայտաբերել են կեղծիքների 50%-ը, 23%-ը՝ դեղագործական ընկերությունները, 20%-ը՝ իրավապահ մարնինները:

«Коммерсантъ» թերթը գրում է, որ կեղծ դեղերում հաճախ հայտնաբերվում է մարդու համար թունավոր նյութեր, ինչպես մկնդեղ, ծանր մետաղներ և այլն: Կեղծարարները դեղի ցանկալի գույնը ստանալու համար օգտագործում են տպիչների ներկը, անգամ հատակի մաստիկան:

Росздравнадзор-ի վիճակագրության համաձայն կեղծիքների մեծ մասը պատրաստվում է տեղում, մի մասը բերվում է մերձբալթյան երկրներից, իսկ 30%-ից 50%-ը բերվում է հիմնականում Կորեայից և Հնդկաստանից: Անցյալ տարի տնտեսական անվտանգության դեպարտամենտի պարտադրմամբ բազմաթիվ դեղեր ստուգվեցին և հայտանբերվեց 54 հազար դեղերի կեղծ տուփ:

Փորձագետները կեղծ դեղերը բաժանում են երեք խմբի: Առաջինը կոչվում է դատարկ-դեղեր, որոնք առավել անվնաս են մարդու համար,քանի որ ոչ մի ակտիվ նյութ չեն պարունակում: Երկրորդ խումբը կոչվում է իմիտատոր- դեղեր, նրանցում հիմնական ակտիվ նյութը փոխարինված է էժանագին նմանակով:

Այս խմբին են պատկանում դեղերը, որոնցում ակտիվ նյութը քիչ է, քան օրիգինալում: Երրոդ խմբին են պատկանում ժամկետանց դեղերը, որոնց պիտակները փոխվել են:

Դեղագործական ընկերությունները, ձգտելով պաշտպանել իրենց ապրանքը կեղծումից, անընդհատ պաշտպանության նոր մեթոդներ են մշակում: Օրինակ Pfizer-ը դեղերի տոփի վրա օգտագործում է մի ներկ, որը օգտագործվում է թողի տպագրության  մեջ և որը ունակ է փոխել գույնը: Մյուսները մշակում են տուփերի տեսակներ, որոնց հեշտ է տարբերակելը, թե արդյոք դրանք բացվել են, թե ոչ:

Որոշ ընկերություններ փորձում են կեղծումներից ազատվել շտրիխ-կոդի միջոցով: May&Baker Nigeria PLC և KAMA Group-ի կողմից Գանայում և Նիգերիայում մշակվել է նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալսի գնորդին անվճար հաղորդարության ձևով պարզել կեղծ է դեղը, թե ոչ:

Դրա հետ մեկտեղ Росздравнадзор-ի համար անհանգստության նոր պատճառ է ստեղծվել, ինչը ինտերնետի միջոցով դեղերի վաճառքն է: Պետությունը շուկայի այս հատվածը չի կարող ամբողջությամբ ղեկավարել: Ըստ ԱՀԿ գնահատման ինտերնետով վաճառված դեղերի մեջ առանձին դեպքերում  50 %-ը կեղծ դեղեր են:

remedium.ru

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ